16:30 , 29 հուլիս, 2016
Tert.am-ը գրում է.
Շենգավիթի քննչական բաժնից ազատ արձակվեց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Քրեական գործի վարույթը կարճվել է:
Բաժնից անմիջապես դուրս գալուց հետո Լևոն Բարսեղյանն ասաց, որ բոլորը կարող են ունենալ իր` 1200 դրամ արժողությամբ դանակից.«Փաստաթղթերով ապացուցվել է, որ այս դանակը սառը զենք չէ»։
Ինչ վերաբերում է խոշտանգումներին, Լևոն Բարսեղյանն ասաց, որ քննչական բաժիններում նման բան տեղի չի ունեցել, իսկ ոստիկանության Կումայրիի և Շենգավիթի բաժիններում եղել է արժանապատվությունը նվաստացնող և անմարդկային վերաբերմունք.«Պահել են 16 ժամ շարունակ, եթե հանենք 3 ժամը, ապա ինձ 13 ժամ անօրինական կերպով պահել են ոստիկանական բաժիններում»:
Հարցին, թե ինչպես է զգում իրեն, Բարսեղյանը պատասխանեց.«Ես միշտ էլ զիլ եմ եղել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ