Կոչ եմ անում խմբի տղաներին բժիշկներին բաց թողնել և բուժօգնության դիմել ճիշտ ճանապարհով. ՀՀ գլխավոր թոքաբան


14:30 , 29 հուլիս, 2016

Tert.am-ը գրում է.

ՀՀ գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանն այլանդակություն որակեց ՊՊԾ գնդում բուժաշխատողների պատանդառությունը:  

«Բժիշկներին պահելը ոչ թե ինչ-որ նորմի խախտում է, այլ այլանդակություն է, ոչ մի նորմայի մեջ չի տեղավորում, որովհետև բժիշկը քաղաքական գործիչ չէ և այնտեղ չի գնացել չգիտեմ ինչ նպատակի համար, նա գնացել է օգնություն ցուցաբերելու, և իրենց բռնել են ու չեն թողնում»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Անդրանիկ Ոսկանյանը բժիշկական համեմատությունով խոսեց՝ նշելով, թե ստեղծված իրավիճակը բնորոշ է օրգանիզմի ալերգիային:

«Կարող եմ ասել, որ հասարակարգը, պետությունը օրգանիզմ է, և այդտեղ նյութափոխանակման պրոցեսը նորմալ երևույթ է։ Ես կկոչեի այն, ինչ տեղի է ունենում՝ ալերգիա։ Ես կարող եմ ասել, որ դա անպայման բարի վերջ կունենա, որովհետև ալերգիան երկար չի կարող տևել, որովհետև դա հիվանդություն չի, և ես համոզված եմ՝ ո՛չ զենք վերցնողներն են հիվանդ, ո՛չ էլ նրանք, ովքեր ուզում են հանդարտացնել հիվանդին»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ