Ուշադրություն. ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է


13:30 , 29 հուլիս, 2016

168.am-ը գրում է.

Տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով` 2016 թվականի օգոստոսի 1-ից Երևան քաղաքի Լենինգրադյան և Մեծարենցի (Նոյ թաղամաս տանող ճանապարհ) փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Վերոնշյալ չկարգավորվող խաչմերուկում կտեղակայվի լուսացուցային օբյեկտ և տրանսպորտային միջոցների ու հետիոտների երթևեկության հերթականությունն այսուհետ կկարգավորվի լուսացույցների ազդանշաններով: