13:10 , 29 հուլիս, 2016Aysor.am-ը գրում է.
![]()
Հուլիսի 28-ին, ժամը 19.40-ի սահմաններում, 1996 թ. ծնված Նվեր Հովակիմյանի վարած «Մերսեդես-Բենց C 180» մակնիշի ավտոմեքենան Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 67 տան բակում վրաերթի է ենթարկել 2005 թ. ծնված Արշակ Տատինցյանին, որը տեղում մահացել է, իսկ Ն. Հովակիմյանը դիմել է փախուստի, տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ վարորդը ժամը 20.45-ին հայտնաբերվել է Քարահունջ գյուղում և բերման ենթարկվել բաժին:
Վերջինս ձերբակալված է: