Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետը պատրաստ է միջուկային զենքն օգտագործել որպես Մոսկվային վախեցնելու միջոց


12:50 , 29 հուլիս, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Միացյալ Թագավորության նորանշանակ վարչապետ Թերեզա Մեյը պատրաստ է Ռուսաստանի դեմ օգտագործել ունեցած միջուկային զենքը որպես վախեցնող միջոց. այդ մասին պաշտոնյան հայտնել է Բրատիսլավայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Ինչպես նշում է ria.ru-ն, լրագրողներից մեկը հետաքրքրվել է Մեյից, թե արդյոք Միացյալ  Թագավորության վարչապետը պատրաստ է Ռուսաստանի դեմ միջուկային զենք կիրառել:

Մեյը պատասխանել է, որ միանշանակ պատրաստ է զարգացնել երկրի միջուկային ծրագիրն ու այն որպես վախեցնող միջոց կիրառել Մոսկվայի դեմ:

Աղբյուրը մանրամասնում է, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հավանություն է  տվել միջուկային զինանոցը թարմացնելու օրինագծին, որը ոչ պաշտոնական տվյալների համաձայն, կարժենա միլիարդավոր դոլարներ:

Հայտնի է, որ միջուկային զինանոցի արդիականացման ծրագիրն իրականցվելու է 2030թ.: