Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ռուս զինծառայողը հայտնաբերվել է Երևանում. Ոստիկանություն
11:26 , 29 հուլիս, 2016
Նախօրեին Երևանում հայտնաբերվել է և ռուսական ռազմաբազային է փոխանցվել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայողը, որին որոնում էր ՀՀ ոստիկանությունը:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայի զինծառայողի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Ւսկ որոշ լրատվամիջոցներ էլ տեղեկություն էին տարածել, թե Գյումրիում կրակոցներ են հնչում, ինչը հերքել էր Ոստիկանության և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նա նաև հերքել էր, թե Գյումրիի ռազմաբազայից զենք-զինամթերք է դուրս բերվել: