Դիոգենեսի լապտեր


18:41 , 9 փետրվար, 2013

Հույն նշանավոր փիլիսոփա Դիոգենես Սինոփցին, որին մենք ճանաչում ենք որպես տակառի մեջ ապրող ծերուկի, մի առիթով դուրս է գալիս տակառից վերցնում է իր հին լապտերը և ճրագը վառելով՝ օրը ցերեկով քայլում է Աթենքի փողոցներով: Երբ նրան հարցնում են, թե ինչու ես օրը ցերեկով լապտերով ման գալիս, Դիոգենեսը պատասխանում է, թե մարդ է փնտրում: Այսինքն՝ նա այդ լապտերով փնտրում էր ոչ թե կոնկրետ մեկին, այլ՝ իսկական մարդկային հատկանիշներով մարդկանց, որոնք քիչ են հասարակության մեջ: Այստեղից էլ «Դիոգենեսի լապտեր» արտահայտությունը մնում է պատմության մեջ որպես թևավոր խոսք, որը նշանակում է ճշմարտության և իրականի որոնում....