Այսօր նշվում է պոեզիայի համաշխարհային օրը


19:25 , 21 մարտ, 2012

 


Ամեն տարի մարտի 21-ը նշվում է որպես պոեզիայի համաշխարհային օրն է: Այդպես է որոշվել 1999թ.-ին՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր համագումարի ժամանակ: Առաջին անգամ պոեզիայի համաշխարհային օրը նշվել է Փարիզում: «Պոեզիան կարող է պատասխան տալ ժամանակակից մարդու ամենախորը հարցերին։ Բայց դրա համար պետք է հնարավորինս մեծ  հասարակական ուշադրություն ստեղծել նրա նկատմամբ», – նշվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշման մեջ։
 
Առաջին ամենահին բանաստեղծություն – հիմները ստեղծվել են մեր թվարկությունից առաջ 23-րդ դարում։ Հեղինակը քրմուհի բանաստեղծ Էն-հեդու-անան է, ում մասին հայտնի է միայն այն, որ նա աքքադական Սարգոն արքայի դուստրն էր։
Այս տոնին սովորաբար կազմակերպվում են պոեզիայի երեկոներ ու հիշարժան միջոցառումներ, որոնք մարդկանց մեջ արթնացնում են սեր ու հետաքրքրություն պոեզիայի հանդեպ: