Արսինե Խանջյանը հարցազրույցում ասում է, թե չգիտեր, որ Հայրենիքն այսպիսին է


00:03 , 29 հուլիս, 2016

Արսինե Խանջյանը հարցազրույցում ասում է, թե չգիտեր, որ Հայրենիքն այսպիսին է: Իրականում շոշափելի և իրական Հայրենիքը հենց այսպիսին է՝ իր դժվարություններով, իր մաքառումներով, իր պայքարով, իր հիասթափություններով, իր ուրախություններով, իր կռվով և իր հաղթանակով:

Հայրենիքն, ըստ էության, պետք չէ շփոթել բոհեմական միջավայրով բացօթյա սրճարանի հետ, որտեղ կարելի է հավաքվել վաղուց իրար չտեսած ընկերներով և վայելել ամառային զով երեկոները: Հայրենիքը քարուքռա տարածք է, որտեղ ամեն մի թիզը նվաճվում է ամենօրյա քրտանջան աշխատանքով և մաքառումով:

Հենց սա է Հայրենիքը, և անկախ ամեն ինչից, պետք է յուրաքանչյուր վայրկյան հպարտ լինել նաև այսպիսի Հայրենիքով: