Խուրշուդյանի դոպինգ-թեստը դրական արդյունք է տվել


18:40 , 28 հուլիս, 2016

Խուրշուդյանի դոպինգ-թեստը դրական արդյունք է տվելArmsport.am-ը գրում է.

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է Լոնդոնի 2012թ. ամառային Օլիմպիական խաղերին մասնակցած մարզիկների դոպինգ-թեստերի վերստուգման արդյունքները:

12 մարզիկների հանձնած թեստերի վերստուգումը դրական արդյունք է տվել: Նրանց թվում է նաեւ 75+ քաշային կարգում բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը:

Դեռ վերջնական որոշում չի կայացվել, սակայն Հռիփսիմե Խուրշուդյանը կարող է զրկվել 2008 թվականից հետո նվաճած բոլոր մեդալներից: Նոր հրապարակված մարզիկների ցուցակում ընդգրկված են նաեւ Ռուսաստանի 4 , Ադրբեջանի, Ղազախստանի, Մոլդովայի, Վրաստանի, Թուրքիայի եւ Բելառուսի ծանրորդների անուններ: