17:20 , 28 հուլիս, 2016
Panorama.am-ը գրում է.
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության «Չելսիի» հետ խաղից հետո թիմի կիսապաշտպան Մարկո Գրուիչը տեղափոխվել է հիվանդանոց և, հնարավոր է, ուղեղի ցնցում է ստացել:
Առաջին խաղակեսի վերջնահատվածում ֆուտբոլիստը 2-րդ հարկում գնդակի համար պայքարում բախվել էր Բերտրան Տրաորեին: Այս մասին տեղեկացնում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ