15:50 , 28 հուլիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Հարավային և Ղրիմի դաշնային օկրուգները միավորվում են Հարավային դաշնային օկրուգի մեջ` հաղորդել են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Այդ փոփոխությունից հետո Հարավային դաշնակին օկրուգը ներառելու է Դաշնության 8 սուբյեկտ` երեք հանրապետություն (Ադիգեա, Կալմիկիա, Ղրիմ), երեք շրջան (Աստրախանի, Վոլգոգրադի, Ռոստովի), Կրասնոդարի մարզը և դաշնային նշանակության քաղաք Սևաստոպոլը: