15:00 , 28 հուլիս, 2016
Artsakhpress.am-ը գրում է.
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովի հրաժարականի մասին դիմումը:
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, Բելյանինովը պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն:
Ծառայության նոր ղեկավար է նշանակվել Վլադիմիր Բուլավինը, ով ավելի վաղ իրականացնում էր Հյուսիսարևմտյան դաշնային օկրուգում ՌԴ նախագահի ներկայացուցիչն էր: