14:40 , 28 հուլիս, 2016
Artsakhpress.am-ը գրում է.
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հովվապետական այցով կլինի Սիրիայի հայաշատ Լաթաքիա, Քեսաբ և Տարտուս բնակավայրերում:
Ինչպես տեղեկացրել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Արամ Ա-ն պատգամ կհղի Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Լաթաքիան Սիրիայի հինգերորդ ամենամեծ քաղաքն է, այն հայտնի է հայկական մեծ համայնքով: Քեսաբում և Տարտուսում ևս հայկական համայնքներ կան, որոնք թեև մեծապես տուժել են սիրիական պատերազմից, սակայն պահպանել են իրենց մշակութային արժեքներն ու հայկական ինքնությունը: