Գյումրիում հնչող կրակոցների մասին տեղեկությունը բացարձակ չի համապատասխանում իրականությանը


13:09 , 28 հուլիս, 2016
Լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է տարածել, թե Գյումրիում կրակոցներ են հնչում։ Տեղեկությունը բացարձակ չի համապատասխանում իրականությանը:
Նշվել է նաեւ, որ զինված ծառայող է փախել ռուսական ռազմաբազայից:
Տարածքային ոստիկանության հարցմանն ի պատասխան՝ Գյումրիի ռազմաբազայից հայտնել են, որ զորամասից որևէ զենք-զինամթերք դուրս չի բերվել:
Զանգվածային լրատվամիջոցներին մեկ անգամ ևս կոչ ենք անում չճշտված տեղեկություններով չսրել իրավիճակը: