Ակընհայտ է, որ չկա գործողությունների պլան և չկան առաջնորդողներ, բայց ժողովուրդը դեռ փողոցում է


12:20 , 28 հուլիս, 2016

Ակընհայտ է, որ չկա գործողությունների պլան և չկան առաջնորդողներ, բայց ժողովուրդը դեռ փողոցում է: Այսինքն արձանագրում ենք, որ ժողովուրդը կամաց կամաց սովորում է իր վրա պատասխանատվություն վերցնել և չկառչել առաջնորդներից: Իհարկե, երբ կան հստակ առաջնորդներ և ճիշտ քայլերի հերթականություն գործը շատ ավելի արագ ու հեշտ է գլուխ գալիս, եթե իհարկե առաջնորդողները գործը առաջ տանելու համար են առաջնորդում, բայց դրա արդյունքում ժողովուրդը կրկին մնում է անինքնակազմակերպ և անինքնավստահ: Վաղուց ժամանակն է ինքնակազմակերպման առարկայից ևս քննությունը հանձնել և անցնել հաջոդ դասարան:

Կարծում եմ հիմա ինքնակազմակերպման մեխանիզմների մշակման և կիրառման փուլում ենք գտնվում: