Այսօր մերկապարի միջազգային օրն է


17:08 , 9 փետրվար, 2013

Առաջին մերկապարը տեղի է ունեցել 1893-ի փետրվարի 9-ին հայտնի ֆրանսիական կաբարե Մուլեն Ռուժում, երբ գեղեցկուհի Մոնան ամբողջությամբ հանվել է: Անպարկեշտ վարքագծի պատճառով աղջկան տուգանել են 100 ֆրանկով, որը բողոքի ալիքի պատճառ դարձավ Ֆրանսիայի մայրաքաղաքում:
Որպես մերկապարի նախատիպ՝ կարելի է համարել «կանկանների» պարը, որը Ֆրանսիայում հայտնվել է մոտ կես դար առաջ: Այն սկսվեց օգտագործվել ռեստորաններում, կաբարեներում և զվարճանքի այլ վայրերում: Մերկապարը երկար ժամանակ համարվում էր անպարկեշտ և վուլգար, քանի որ այն հավասարվում էր պոռնկության հետ: Ամերիկայում այն կոչվում էր «բուրլեսկ»:
Մեր ժամանակներում մերկապարը հասարակության կողմից ընդունելի երևույթ է դարձել: Ավելին, էրոտիկ պարերը դարձել են զանգվածային մշակույթի անբաժանելի մաս: Հաճախ մերկապարի դրվագներ ներկայացվում են նաև ֆիլմերում: Մերկապարուհիներն ԱՄՆ-ում համարվում են սովորական աշխատողներ բուժքույրերի և առևտրականների նման: ԱՄՆ-ում մերկապարը շատ աղջիկների համար համարվում է կարիերայի սկիզբ:
Մերկապարը հաճախ ներկայացվում է գիշերային ակումբներում: Այդ պարի դասական էլեմենտ է դարձել ձողը, որի շուրջ էլ պարում են գեղեցկուհիները: Ներկայումս ձողի վրա պարը կամ pole dance-ը դարձել է առանձին ինքնուրույն ճյուղ սպորտում: Այս մասին տեղեկացնում է calend.ru-ն: