Ալեք Ենիգոմշյանը ձերբակալվել է


12:00 , 28 հուլիս, 2016

Pastinfo.am-ը գրում է.

Այս գիշեր ձերբակալվել է Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը:

«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Ենիգոմշյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին տեղի ունեցած խախտումներն արձանագրելու համար:

Փաստաբանը նաև նշել է, որ անհասկանալի է, թե ինչ հիմքով են Ենիգոմշյանին ձերբակալել: