Օդանավը արտահերթ վայրէջք է կատարում Հնդկաստանում ԻՊ կարգախոսներ վանկարկող ուղեւորի պատճառով


11:40 , 28 հուլիս, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Indigo Airlines ավիաընկերության օդանավը արտահերթ վայրէջք է կատարում Հնդկաստանի Մումբայ քաղաքում ուղեւորի պատճառով, որը սկսել էր իսլամիստական կարգախոսներ վանկարկել, հայտնում է Times now–ի Թվիթերը։

Հաղորդվում է, որ օդանավը Դուբայից մեկնում էր Կոչի։

Ուղեւորը «Իսլամական պետության» կարգախոսներ էր բացականչել։