Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր մինչև ժամը 20.00-ն


11:30 , 28 հուլիս, 2016

Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր մինչև ժամը 20.00-նAysor.am-ը գրում է.

Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն Լարսի ավտոճանապարհը բաց կլինի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.

միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է,

երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների,

ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո: