Հզոր պայթյուն՝ Քամիշլիում. 44 զոհ, 140 վիրավոր


14:55 , 27 հուլիս, 2016

 Հզոր պայթյուն՝ Քամիշլիում. 44 զոհ, 140 վիրավորYerkir.am-ը գրում է.

Այս առավոտյան Սիրիայի Քամիշլի քաղաքի արևմտյան շրջանում ականապատ մեքենայի միջոցով տեղի ունեցած ահաբելչական գործողության հետևանքով զոհվել է 44 մարդ, վիրավորվել՝ 140-ը:

Ինչպես տեղեկացնում է «Գանձասար»-ը՝ վիրավորներից ոմանց վիճակը ծանր է:

Ահաբեկչության հետևանքով արձանագրվել են նաև նյութական վնասներ: