14:42 , 27 հուլիս, 2016
Tert.am-ը գրում է.
Բոլոր իրավիճակներում բժիշկները կատարում են իրենց պարտքը և քաղաքականությունի դուրս են. Սամվել Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը, տեղեկանալով «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից բժիշկներին պատանդ պահելու մասին, զարմանք և տարակուսանք է ապրել:
«Բժշկական հասարակությունը հավաքվել է և դիմում-խնդրանքով, հորդորով դիմել է զինված խմբին, որպեսզի նրանք ազատ արձակեն բուժաշխատողներին, որովհետև նրանք բոլոր իրավիճակներում կատարում են իրենց պարտքը և քաղաքականությունից դուրս են»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ խմբի անդամ երկու վիրավորներին թույլ չեն տալիս տեղափոխել հիվանդանոց, Սամվել Թորոսյանը նշեց, որ ինքն այդ մասին տեղեկացված չէ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ