13:48 , 27 հուլիս, 2016
Barometer.am-ը գրում է.
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտոնապես առաջադրվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու Դեմոկրատական կուսակցությունից: Քվեարկության ժամանակ Քլինթոնը հավաքել է Ֆիլադելֆիայում անցնող կուսակցական համագումարի պատվիրակների անհրաժեշտ 2383 ձայնը, հաղորդում է "ՌԻԱ Նովոստին":
Քլինթոնը դարձել Է առաջին կինը, որը նախագահության թեկնածու Է առաջադրվել ԱՄՆ-ի երկու քաղաքական կուսակցություններից մեկի կողմից:
ԱՄՆ-ում համընդհանուր ընտրությունները կանցնեն նոյեմբերի 8-ին: