Իրանում ձերբակալել են 150 պատանիների և աղջիկների` ապօրինի երաժշտություն ձայնագրելու համար


13:39 , 27 հուլիս, 2016

1854367Araratnews.am-ը գրում է.

Իրանի ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 150 պատանիների և աղջիկների, ովքեր մայրաքաղաքից ոչ շատ հեռու համատեղ երեկույթ են կազմակերպել` գրել է The Daily Mail-ը:

Երկրի ոստիկանության գնդապետ Մոհսեն Հանչերլին հայտարարել է, որ Իսլամշար այգում կազմակերպված երեկույթի մասին տեղեկություն ստանալուց անմիջապես հետո ոստիկանությունը հատուկ գործողություն է ձեռնարկել տասնյակ պատանիներին և աղջիկներին ձերբակալելու համար:

Ոստիկանը մանրամասնել է, որ հավաքույթի վայրում կա ստուդիա, որտեղ ձայնագրել են ապօրինի երաժշտություն, իսկ երիտասարդները փորձել են արդարանալ, թե իբր իրենց ընկերներից մեկի տարեդարձն են նշել: Հանչերլին շեշտել է, որ Իրանի իրավապահ մարմինները խստորեն հետևում են բարոյական նորմերի պահպանմանը: