Սիրիական Քամիշլի քաղաքում ականապատված ավտոմեքենա է պայթել


13:11 , 27 հուլիս, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Սիրիայի հյուսիս-արևելքում Քամիշլի քաղաքում ականապատված ավտոմեքենա է պայթել. հայտնում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել քաղաքի արևմտյան հատվածում գտնվող արվարձանում:

Ահաբեկչության զոհ է դարձել խաղաղ բնակիչ, ավելի քան 50 հոգի հոսպիտալացվել է տարբեր կարգի վնասվածքներով: