Սա չկայացած զինված ապստամբություն էր. Լևոն Ջավախյան


12:16 , 27 հուլիս, 2016

Tert.am-ը գրում է.

Արձակագիր Լևոն Ջավախյանն այսօր մամուլ ասուլիսին անդրադարձավ «Սասնա ծռեր» խմբավորման գործողություններին: Նա նկատեց, որ հոկտեմբերի 27-ից հետո սա պակաս պայթյուն չէր:

«Սա չկայացած զինված ապստամբություն էր»,- ասաց նա և նշեց, որ ժողովուրդը սկզբում այդ զինված ապստամբությունը սառը և չկամությամբ ընդունեց, սակայն ձնագնդիկի էֆեկտով այն հսկայական շարժման վերածվեց:

«Զինյալ տղերքը հզոր դաշնակիցներ ունեն և դրանք ոչ մտավորականներ են, ոչ էլ ցուցարարներն են, դրանք երկրում տիրող ալան-թալանն է, կոռուպցիան, անարդարությունն է, որոնք երկիրը գահավիժման վիճակի են հասցրել։ Այդ մարդիկ ճարահատյալ են»,- ասաց նա և նշեց, որ ինքը դեմ է սոդոմ-գոմորին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ