23:04 , 9 փետրվար, 2013
Մեր փոքր քաղաքում դժվար է որևէ բան երկար ժամանակ գաղտնի պահելը: Վերջերս լուրեր տարածվեցին, որ ՀՏ Հայկոն՝ Հայկ Մարգարյանը, հիմնում է սեփական բիզնեսը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների` ռեփերը պատրաստվում է փաբ-սրճարան բացել, որը գտնվելու է Սարյան փողոցում՝ Բրյուսովի անվան համալսարանի շրջակայքում:
ArmStar.am-ը փորձեց մանրամասներ իմանալ նրա նոր բիզնեսի մասին, սակայն Հայկոն ասաց, որ փաբ-սրճարանի հետ կապված յուրաքանչյուր մանրուք ունի իր գաղափարը, որի փակագծերը դեռևս չի ցանկանում բացել.
<<Դեռ չեմ ցանկանում խոսել մանրամասներից, որպեսզի շատ մեծ աղմուկ առայժմ չբարձրանա: Որոշ ժամանակ անց, երբ արդեն սրճարանը պատրաստ կլինի, սիրով կխոսեմ յուրաքանչյուր առանձնահատկության մասին>>:
Լուսանկարները` ՀՏ Հայկոյի ֆեյսբուքյան էջից:

