Այդ պատերազմը երկար կլինի. Ֆրանսիայի նախագահ


11:24 , 27 հուլիս, 2016

1159Araratnews.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է հաղթել ահաբեկչության դեմ պատերազմում` հաղորդել է Вести.Ru-ն:

«Այդ պատերազմը երկար կլինի: Նրա թիրախը մեր ժողովրդավարությունն է: Մենք պետք է միասնական լինենք, դրանում է մեր ուժը: Եկե՛ք միավորվենք, ֆրանսիացինե՛ր և ֆրանսուհինե՛ր: Ես հավատացնում եմ ձեզ` այդ պատերազմում մենք կհաղթենք: Կեցցե՜ Ֆրանսիան»,- ասել է Օլանդը Ելիսեյան պալատում ունեցած իր ելույթի ժամանակ:

Նա շեշտել է ահաբեկչության դեմ վճռականորեն պայքարելու պետության պատրաստակամությունը` օգտագործելով բոլոր մարդկային և տեխնիկական ռեսուրսները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցները Ֆրանսիայում դանակահարել են կաթոլիկ հոգևորականի: