Իշխանությունը քարոզչության կարիք չունի


14:30 , 9 փետրվար, 2013
ՀՀ կրթության և գիտության նախարար

Համացանցում հայտնված նյութի կապակցությամբ ուզում եմ նաև հետևյալ տպավորությունս կիսել:

Քաղաքականությունը մի կողմ, բայց մեր ըննդիմախոսներին խուճապի մեջ է գցում վերջին տարիներին, այդ թվում, կրթության ոլորտում կատարած մեծածավալ աշխատանքը, շոշափելի ձեռքբերումները և տեսանելի առաջընթացը: 

Այս հաջողությունների թվարկումն արդեն մեր ընդդիմախոսների կողմից դիտվում է որպես լրացուցիչ քարոզչություն: 

Այո, հարգելի գործընկերներ, դուք իրավացի եք:

Իշխանությունների լավագույն քարոզչությունը դա իրենց կատարած աշխատանքն է:

Այլ քարոզչության կարիք մենք չունենք:

Հ.Գ. Իսկ թիվ 191 և 192 դպրոցների հետ կապված հարցը , ինչպես արդեն հայտնել էի, կուսումնասիրի և որոշում կկայացնի Երևանի քաղաքապետը: Վստահ եմ, խիստ օբյեկտիվ որոշում: