Իշխանությունը հետևողականորեն փորում է սեփական գերեզմանը, իսկ «Սասնա ծռերը» նրան օգնում է այդ հարցում. Հայկ Մարտիրոսյան


12:30 , 26 հուլիս, 2016

Tert.am-ը գրում է.

«Սասնա ծռեր» զինված խմբավորման գործողությունների հետևանքով Հայաստանի ներքաղաքական դաշտում  փոփոխությունների, քաղաքական ուժերի և հասարակության միջև հարաբերությունների, Խորենացի փողոց դուրս եկած հասարակության պահանջի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է Սորբոնի համալսարանի դոկտոր, քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանի հետ: 


-Պարո՛ն Մարտիրոսյան, Հայաստանի քաղաքական ուժերը պատրաստվում էին 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Կուսակցություններ էին բացվում, ներքին քարոզչություն կար: «Սասնա ծռերի» գործունեությունը որքանո՞վ փոխեց քաղաքական ուժերի խաղաքարտերը: 

-Այն, իհարկե, առավել բարդացրեց իշխանությունների դրությունը: Հիմա հասարակությունում լարման շատ ավելի մեծ ռեսուրս կա կուտակված, իսկ կուսակցությունները ցույց տվեցին, որ իրենք չկան: Իրենց դեմքը ցույց տվեցին նաև իշխանական հոլովակներում նկարվող, այսպես կոչված, մտավորականները: Դաշտն ամայացած է, իսկ միակ ուժը՝ իշխող կուսակցությունը, խորապես ատված: Եթե իրերի նախկին դրությունում իշխանությունը պետք է լուրջ ջանքեր գործադրեր ընտրությունները կեղծելու համար, ապա հիմա նաև անզուսպ կերպով դիմելու է ռեպրեսիվ ապարատին: Երբ քո հանդեպ մեծանում է դժգոհության հորձանքը և դու ինտելեկտի պակաս ունես, սկսում ես արդեն բացահայտ, առանց ամոթի գործել այն, ինչ փորձում էիր տանելի հակակրանքի պայմաններում ինչ-որ ձևերով քողարկել: Իսկ հետո՝ հետո քեզ տապալում են, որովհետև դեռ ոչ ոք նման տրամաբանությամբ շատ երկար չի դիմացել:

-Քաղաքական ուժերը իշխանության հասնելու կամ իշխանությանը մոտենալու խնդիր ունեն, իսկ ի՞նչը փոխեց և ի՞նչ ազդեցություն է թողնում «Սասնա ծռերի» գործունեությունը իշխանության վրա և ի՞նչ փոփոխությունների կգնա իշխանությունը:


-Պետք է հասկանալ, որ խելք, ինտելեկտ և իմացություն կամ կա, կամ չկա: Եթե չկա, դու պարզապես անընդունակ ես ճիշտ գնահատելու իրավիճակը և ճիշտ փոփոխություններ կատարելու: Ու քանի որ այստեղ չկա, ապա լավ բան սպասելն անիմաստ է: Իշխանությունը հետևողականորեն փորում է սեփական գերեզմանը և խիստ հետևողականորեն գնում է դեպի ինքնակործանման: «Սասնա ծռերը» նրան այդ հարցում միայն օգնում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ