11:20 , 26 հուլիս, 2016
Tert.am-ը գրում է.
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամներից երկուսը՝ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը, վիրավոր են և գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից։
Վիրավորվել են հուլիսի լույս 26-ի գիշերը, վնասվել են նրանց ոտքերը:
«Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ տուժածների մասին մանրամասները կներկայացվեն քիչ անց։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ