18:50 , 25 հուլիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն մեղադրել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արված հայտարարությանը ոչ համապատասխան վարքագծի համար:
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում Փաշազադեն հայտարարել է, որ բազմիցս համատեղ հայտարարություն է ընդունվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, սակայն «ցավոք, հակառակ կողմը չի գործում այդ հայտարարությունների ոգուն համապատասխան»:
«Ես դրական եմ գնահատում ապրիլյան սադրանքից հետո հերթական հանդիպումն անցկացնելու Համայն Ռուսիո պատրիարքի առաջարկությունը: Հայերն այդ առաջարկությունն անպատասխան են թողել»,- ասել է Փաշազադեն: