Մինսկի խմբի կողմից արվել են Ադրբեջանին շահեկան առաջարկներ. Թուրքիայի ԱԳՆ


17:40 , 25 հուլիս, 2016

5684e18442ee108e39b162f55018cc49Araratnews.am-ը գրում է.

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Habertürk հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանն իրենց աջակցել է ռազմական հեղաշրջման փորձից անմիջապես հետո:

Չավուշօղլուն հիշեցրել է, որ գյուլենականների հեղաշրջումից առաջ եղել է Ադրբեջանում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համար:

«Վերջին շրջանում ինտենսիվացել են ադրբեջանական տարածքների վերաբերյալ աշխատանքները: Այդ հարցի լուծման համար մեծ ջանքեր են գործադրում ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները: Նրանց կողմից հնչել են որոշ առաջարկներ, որոնց թվում կան այնպիսիք, որոնք կարող են շահեկան լինել Ադրբեջանի համար:

Բաքու կատարած այցի ժամանակ ես հայտարարեցի, որ այդ հարցում մենք մշտապես Ադրբեջանի կողքին ենք: Մենք կաջակցենք լուծման այն բոլոր առաջարկներին, որոնք ընդունելի կլինեն Ադրբեջանի համար»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը: