Ժամանակի մեջ մսխեցինք մեր հնարավորությունների իրացման դաշտն ու ինչպես միշտ` դարձ ի շրջանս յուր


16:41 , 25 հուլիս, 2016

88թ.-ը հրաշալի հնարավորություն էր` ինքնակազմակերպվելու. առաջինը` որպես ժողովուրդ-հասարակություն, հետո` որպես պետություն, քաղաքացիական հասարակություն: Սկիզբը հրաշալի էր: Հետո չարեցինք: Արցախյան ճակատամարտի մեր հաղթանակով բավարարված` փակեցինք պատմության այդ ժամանակաշրջանի սերնդի առաքելության ճանապարհը, ժամանակի մեջ մսխեցինք մեր հնարավորությունների իրացման դաշտն ու ինչպես միշտ` դարձ ի շրջանս յուր` որպես մեր պատմության մշտական պատանդ...