16:00 , 25 հուլիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակը սրվում է` հաղորդել է Կրեմլի պաշտոնական կայքը:
Արաբական երկրների լիգայի անդամ պետությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Պուտինը նշել է, որ այդ տարածաշրջանների երկրներում ակնհայտ է պետական ինստիտուտների թուլացումը:
«Վերջին շրջանում այն խնդիրները, որոնց բախվում են Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրները, լրջորեն սրվել են: Ակնհայտ են պետական ինստիտուտների թուլացումը մի շարք երկրներում, սոցիալ-տնտեսական դժվարությունների խորացումը, ծայրահեղականության և կրոնական անհանդուրժողականության աճը»,- ասել է Պուտինը` պատրաստակամություն հայտնելով Արաբական երկրների լիգայի հետ համագործակցելով պայքարել միջազգային ահաբեկչության սպառնալիքի դեմ: