Հայրիկյանի առաջարկությունը Բագրատյանին ու Հովհաննիսյանին անպտուղ է և շատ ուշացած


11:26 , 9 փետրվար, 2013

Միասնական թեկնածուի առաջադրման հարցը պետք է լուծել ոչ թե քարոզարշավի երկրորդ փուլում, երբ թեկնածուներից յուրաքանչյուրը իր ընտրողին ասել է «արի ինձ հետ», այլ ընտրություններից ամիսներ առաջ: 
Ընտրողը, ոչ էլ կուսակցական ակտիվները, խաղալիք չեն, որ երկու շաբաթում կարողանաս նրանց նոր գաղափարի սատարող դարձնել: 
Այդ իսկ պատճառով Հայրիկյանի առաջարկությունը Բագրատյանին ու Հովհաննիսյանին համարում եմ անպտուղ և շատ ուշացած:
Նմանատիպ հայտարարություններով այսօր կարելի է միայն մի ազդեցության հասնել՝ նվազեցնել ընդդիմադիր թեկնածուների ձայները: