14:40 , 25 հուլիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո առաջին անգամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 23-ին ելույթ է ունեցել խորհրդարանի պատգամավորների առջև` հաղորդել է Euronews-ը:
Իր ելույթում Էրդողանը հերքել է այն մեղադրանքը, որ ինքը ապստամբությունը ճնշելուց հետո անցել է բռնապետական ռեժիմի հաստատմանը:
«Մենք մեր արտգործնախարարության միջոցով ողջ աշխարհով կտարածենք կատարվածի մասին տեսագրություններ: Տեսնելով այդ կադրերը, հուսով եմ, կդադարեն ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը՝ բռնապետություն, իսկ ժողովրդի կողմից ընտրված նախագահին հեշտությամբ բռնապետ կոչելուց»,- հայտարարել է Էրդողանը: