12:10 , 25 հուլիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Մինչև տարեվերջ տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի նախագահների հանդիպում` թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ հայտարարել է Թուրքմենստանում Թուրքիայի դեսպան Մուստաֆա Կապուջուն:
Նրա խոսքով` նախագահների միջև քննարկման հիմնական թեման կլինի էներգետիկ համագործակցությունը, մասնավորապես, Կասպից ծովով մինչև Ադրբեջան գազատար խողովակաշարի կառուցումը, որտեղից թուրքմենական գազը Անդրանատոլիական գազամուղով (TANAP) կհասնի Եվրոպա: