Դամասկոսում հայաշատ թաղամաս է հրթիռակոծվել. կան զոհեր և վիրավորներ


11:50 , 25 հուլիս, 2016

 Դամասկոսում հայաշատ թաղամաս է հրթիռակոծվել. կան զոհեր և վիրավորներYerkir.am-ը գրում է.

Երեկ զինյալ ահաբեկիչների կողմից հրթիռակոծվել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի տարբեր շրջաններ:

Ըստ «Գանձասար»-ի՝ հրթիռակոծվել է նաև Բաբ Թումա հայաշատ թաղամասը։

Համաձայն «ՍԱՆԱ» լրատվական գործակալության տվյալների՝ զոհվել է 5 մարդ, կան տասնյակ վիրավորներ։