Եվրամիությունը կարող է Բրիտանիային բացառել ազատ տեղաշարժման կանոններից, ԶԼՄ-ներ


19:00 , 24 հուլիս, 2016

4274844Եվրամիությունը քննարկում է մինչև 7 տարի ժամկետով ազատ տեղաշարժման դրույթների պահպանումից Մեծ Բրիտանիային ազատելու հնարավորությունը` միաժամանակ պահպանելով երկրի մուտքը միասնական շուկային, հայտնում է Guardian պարբերականը:

Պարբերականի զրուցակիցները հաստատել են, որ Brexit-ի հնարավոր համաձայնության շրջանակներում Բրյուսելում դիտարկում են ազատ տեղաշարժման դրույթների «արտակարգ արգելակման» հնարավորությունը, չնայած այդ պլանին համաձայն չէ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: