Բելգիան կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու հարցը


18:10 , 24 հուլիս, 2016

168.am-ը գրում է.

Բելգիայի խորհրդարան է մտցվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու բանաձևի նախագիծ:

Փաստաթուղթը հրապարակված է Բելգիայի խորհրդարանի ստորին պալատի կայքում:
Բանաձևի հեղինակն է Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ալդո Կարկասին, հայտնում է TASS-ը:

Վերջինս հայտարարել է, որ խորհրդարանական արձակուրդներից անմիջապես հետո տեղի կունենան Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի հանձնաժողովի նիստեր:

«Դրանց նպատակն է լիազորել Բելգիայի կառավարությանը ԵՄ-ում հանդես գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու դեմ, որից տուժում են բելգիացի ագրարարները»,- հայտարարել է Կարկասին:

Բանաձևի գրանցումից հետո խորհրդարանականները պետք է պարտադիր կերպով քննարկեն վերջինիս նախաձեռնությունը: