Ոստիկանության զոհված սպան իրեն վստահված դիրքը պահել է մեծագույն խիզախությամբ


15:00 , 24 հուլիս, 2016

Երեկվա ասուլիսից պարզ դարձավ, որ անկախ ամեն ինչից, ոստիկանության զոհված սպան իրեն վստահված դիրքը պահել է մեծագույն խիզախությամբ՝ մարտ մղելով մինչև վերջին փամփուշտը:

Այս առումով, ինչպես բոլոր դեպքերում, պետք է թացը հստակորեն առանձնացնել չորից, իսկ ոստիկանությանը քննադատելիս նկատի ունենալ, որ դրա շարքերում, մեղմ ասած, պորտաբույծների կողքին կան նաև այսպիսի անձինք, որոնց առանց դույզն-ինչ չափազանցության պետք է կոչել հերոսներ: