Թուրքիայում ձերբակալվել է Ֆեթուլլահ Գյուլենի «աջ ձեռքը»


15:30 , 24 հուլիս, 2016

168.am-ը գրում է.

Նուրսիստների առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի առանցքային օգնականներից մեկը ձերբակալվել է Թուրքիայում, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի աշխատակազմին:

Ինչպես հայտնել է աղբյուրը, Հալիս Հանջին Գյուլենի «աջ ձեռքն է»: Նա, ենթադրաբար, Թուրքիա է ժամանել հեղաշրջման փորձից 2 օր առաջ:

Ավելի վաղ Թուրքիայի արևելյան Էրզրում քաղաքում ձերբակալել են Գյուլենի զարմիկ Մուհամմեդ Սաիդին: