Գերչակի յուղի օգտակար հատկանիշները


13:00 , 24 հուլիս, 2016

168.am-ը գրում է.

Բնական դեղատոմսերը վերջին ժամանակներս մեծ ճանաչում են վայելում: Բնական դեղամիջոցների ազդեցությունն անհերքելի է, և հաճախ այս դեղատոմսերն առավել արդյունավետ են, քան ավանդական բժշկությունը:

Yourhealthypage կայքն առաջարկում է սոդայի և գերչակի յուղի համադրություն, որը լուծում է առողջական մի քանի խնդիրներ:

Գերչակի յուղը խորհուրդ է տրվում օգտագործել տարբեր առողջական խնդիրների դեպքում, նույնիսկ այն դեպքում, երբ ավանդական դեղամիջոցներն անկարող են օգնել: Այն դրական է ազդում արյան շրջանառության վրա, այդ իսկ պատճառով շատերը գերչակի թրջոցներ են օգտագործում:

Ինչպե՞ս գերչակի յուղից թրջոցներ պատրաստել

Գերչակի յուղով թրջոցները բավական հեշտ են պատրաստվում: Բացի սառը մզման գերչակի յուղից, ձեզ անհրաժեշտ է նաև մաքուր թանզիֆ (марля), բամբակե սրբիչ, տաք ջրով շիշ և սրբիչ:

Պրոցեդուրան սկսելուց առաջ մաշկը մաքրեք սոդայի միջոցով: Սոդայով մաքրումներն անհրաժեշտ են նաև թրջոցներից հետո:

Այսպիսով, թանզիֆը թրջեք գերչակի յուղի մեջ և տեղադրեք վնասված հատվածներին, պոլիէթիլենային տոպրակով փաթաթեք, ապա տաքացրեք տաք շշով: Շիշն ամրացնելու համար այն փաթաթեք սրբիչով: Առնվազն մեկ ժամ այդպես պահեք:

40 օր շարունակ կրկնեք պրոցեդուրան՝ ամեն անգամ նոր թրջոց օգտագործելով:

Ձեզ ենք ներկայացնում մի քանի առողջական խնդիրներ, որոնք կհաղթահարեք գերչակի յուղի թրջոցներով:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը