Գերմանիայի իշխանությունները կոչ են արել զենքի նկատմամբ սահմանել խիստ վերահսկողություն՝ Մյունխենի հարձակումից հետո


12:10 , 24 հուլիս, 2016

160722141435-15-munich-shooting-0722-exlarge-169Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը մյունխենյան դեպքից հետո կոչ է արել սահմանափակել հասանելիությունը զենքին և դրա նկատմամբ սահմանել ավելի խիստ վերահսկողություն: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Ուրբաթ երեկոյան Մյունխենի «Օլիմպիա» առևտրի կենտրոնի շրջանում հրաձգության արդյունքում, վերջին տվյալներով, զոհվել է 10, վիրավորվել 27 մարդ:

Ինչպես հաղորդել է ոստիկանությունը, հրաձիգը եղել է ծագումով Իրանից 18-ամյա երիտասարդը. դրդապատճառներն առայժմ հայտնի չեն: Ոստիկանության տվյալներով՝ հրաձիգը միայնակ է գործել և արդյունքում, ըստ ամենայնի, ինքնասպանություն է գործել: