Կոլորադոյում ջրատարը թունավորել են հոգեմետ նյութով


21:55 , 23 հուլիս, 2016

jur-600x37414Araratnews.am-ը գրում է.

ԱՄՆ Կոլորադո նահանգի Հյուգո քաղաքի իշխանությունները ջրատարում հայտնաբերել են տետրահիդրոկանաբինոլ, որը հիմնական կանաբինոիդներից մեկն է եւ հոգեմետ էֆեկտ է հաղորդում, փոխանցում է CNN-ը:

Առայժմ պարզ չէ՝ արդյո ք ջրատարը դիտավորյալ են թունավորել, սակայն քաղաքին ջուր մատակարարող գլխավոր հինգ հորերից մեկում ակնհայտ են կողմնակի միջամտության հետքերը: Այժմ հորը փակված է, սակայն առավել հավանական է, որ թունավորված է եղել ամբողջ ջրատարը, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը: Քաղաքի բնակիչներին խնդրել են ջուր չխմել եւ այն չօգտագործել կերակուր պատրաստելու համար: Կանաբիոնիդները կարող են հանգեցնել կողմնորոշման խախտման, որը ազդեցություն կունենա մեքենա վարելիս, տագնապի մեծացման եւ հոգեկան խանգարումների, ինչպիսին են պարանոիկ հալյուցինացիանեը: