Մեծ յոթնյակի երկրները շտապեցնում են Բրիտանիային ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ բանակցությունները սկսելու հարցում


17:25 , 23 հուլիս, 2016

1398702616-9529-evroparlament-evrosoyuz-reutersAraratnews.am-ը գրում է.

Մեծ յոթնյակի երկրները ցանկանում են, որ Բրիտանիայի` ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ բանակցությունները սկսվեն հնարավորինս շուտ:  Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով  РИА Новости-ն, ասել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Միշել Սափ ենը: Բրիտանիայի կառավարությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ ժամանակ է պահանջվում գործընթացը սկսելու համար:

Այնուամենայնիվ, ԵՄ-ն շտապեցնում է Բրիտանիային գործընթացը սկսելու հարցում եւ հրաժարվում է նախնական բանակցություններ անցկացնել: