16:55 , 23 հուլիս, 2016
168.am-ը գրում է.
Թուրքիայի իշխանությունները մինչեւ 30 օր ժամկետով կալանքի տակ կպահեն ձախողված հեղաշրջման մասնակցության մեջ կասկածվող անձանց: Այս մասին տեղեկացնում է Interfax.ru-ն:
Լուծարվել են նաեւ մի քանի հազար կառույցներ`այդ թվում նաեւ մի շարք կրթական հաստատություններ, որոնք հնարավոր կապ են ունեցել ԱՄՆ-ում գտնվող Ֆեթուլահ Գյուլենի հետ:
Անկարան մեղադրում է Գյուլենին հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ, մինչդեռ Գյուլենը հերքում է իր մասնակցությունը այդ ամենին: Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է շուրջ 290 մարդ: