Քաբուլում պայթյունից զոհվել է առնվազն 10 մարդ


16:35 , 23 հուլիս, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում էլեկտրահաղորդման լարերի շինարարության նախագծերից մեկի դեմ ցույցի ժամանակ 2 պայթյուն է հնչել:

Այս մասին հայտնում է Tolo News-ը:
ՆԳՆ ներկայացուցիչները հայտնել են, որ պայթյունից զոհվել է առնվազն 10 մարդ: Նրանք նաեւ հայտարարել են, որ պայթյուններն, ամենայն հավանականությամբ, իրականացրել են մահապարտ ահաբեկիչները:

Հաղորդվում է, որ տուժածները հոսպիտալացվել են: