Ինչո՞ւ է Հ1-ը ցածրակարգ հոլիվուդյան ֆիլմերը ցուցադրում ամենադիտողական ժամերին, իսկ հայկական ֆիլմերը՝ գիշերը 12-ից հետո


23:31 , 8 փետրվար, 2013

Շատ հաճախ լսում ենք, որ այս սերիալային բազմազանության պատճառը հայ հեռուստադիտողն ու նրա պահանջներն են: Այսօր նայում էի Հ1-ի անոնսը. գովազդում են ցածրակարգ հոլիվուդյան ֆիլմեր և դրանք դնում են, ինչպես ասում են, ամենադիտողական ժամերին, իսկ հայկական ֆիլմերը՝ գիշերը 12-ից հետո: Ուզում եմ լոգիկան հասկանալ... Նույնիսկ եթե շատ ուզես, աշխատող մարդը իրեն չի կարող թույլ տալ այդ ֆիլմը դիտել, էլ չեմ էլ խոսում երեխաների մասին: Եկեք ուրեմն չմեղադրենք հեռուստադիտողին անճաշակության մեջ...և ընդունենք, որ առաջարկն է տվյալ դեպքում ծնում պահանջարկ: